ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
սեպտեմբերի 5-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-104, այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածում.
1) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«ա) պետական ռեգիստրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով». |
2) 1-ին կետի «բ» ենթակետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.
3) 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«դ) պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքերի |
բազային տուրքի հնգապատիկի չափով». |
4) 1-ին կետի «ե» ենթակետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.
5) 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«ը) հիմնարկների փոփոխությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների հաշվառման համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով». |
6) 1-ին կետի «թ» ենթակետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.
7) 2-րդ կետի «բ» ենթակետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.
8) 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«ա) համատիրությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետականգրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով». |
9) 3-րդ կետի «բ» ենթակետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
5 հոկտեմբերի 2007թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-69 |
|