Համարը 
N 615-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.09.24/14(259)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.09.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.09.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2014թ.

N 615-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների և փրկարար ծառայության ծառայողների ամսական լրավճարների դեպքերը և վճարման կարգը` համաձայն N1 հավելվածի.

1.1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.

2) որ` սույն որոշմամբ նախատեսված լրավճարները ներառում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգերում հաշվարկված ամսական լրավճարների, խրախուսման, միանվագ դրամական օգնությունների և արձակուրդային վճարների հանրագումարը` սույն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով.

3) որ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախատեսված պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների ավելացման դեպքում սույն որոշմամբ սահմանված լրավճարների չափերը ենթակա են նվազեցման` բազային աշխատավարձի չափի կամ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համապատասխան գործակցի ավելացման արդյունքում ստացվող լրացուցիչ գումարի չափով:

(1-ին կետը փոփ., լրաց. 28.11.2014 N 801-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենին` ապահովել, որպեսզի համապատասխան համակարգերում մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը հաշվարկվող միանվագ արձակուրդի վճարների չափերը սույն որոշմամբ նախատեսված լրավճարների չափի մեջ ներառվեն և 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկվեն այն դեպքում, եթե դրանք սահմանված կարգով չեն վճարվել 2014 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 23-ի N 615-Ն որոշման

(փոփ. 28.11.2014 N 801-Ն)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (այսուհետ` զինծառայողներ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողների (այսուհետ` փրկարարական ծառայողներ) ամսական լրավճարների դեպքերը, լրավճարների վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Զինծառայողների և փրկարարական ծառայողների ամսական լրավճարները սահմանվում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը փաստացի հաշվարկված պաշտոնային դրույքաչափի, զինվորական (հատուկ) կոչման դրույքաչափի, նշված դրույքաչափերի նկատմամբ հաշվարկված զինծառայության ստաժի հավելավճարի, 20 տարվա զինծառայության ստաժ ունեցողների և ծառայությունը շարունակողների հավելավճարի, պարենի փոխհատուցման, ամսական լրավճարի, խրախուսման, միանվագ դրամական օգնությունների և արձակուրդային վճարի ընդհանուր հանրագումարի և օրենքով սահմանված կարգով 2014 թվականի հուլիսի 1-ից հաշվարկվող պաշտոնային դրույքաչափի միջև դրական տարբերություն լինելու դեպքում` տարբերության չափով:

3. Զինծառայողների և փրկարարական ծառայողների ամսական լրավճարները հաշվարկվում են ըստ պաշտոնների խմբերի ու զինծառայության ստաժի մակարդակների` ամսական պարբերականությամբ, և վճարվում են պաշտոնային դրույքաչափի հետ միաժամանակ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

  Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 23-ի N 615-Ն որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐ

 

հ/հ

խումբը

Զինվորական կոչումների անվանումները

Մակարդակները

1-ին մակար-դակ (0-2 տարի)

2-րդ մակար-դակ (2-5 տարի)

3-րդ մակար-դակ (5-10 տարի)

4-րդ մակար-դակ (10-15 տարի)

5-րդ մակար-դակ (15-20 տարի)

6-րդ մակար-դակ (20-25 տարի)

7-րդ մակար-դակ (25 և ավելի տարի)

1

 

Տնօրեն

-

-

-

-

-

-

-

2

 

Տնօրենի 1-ին տեղակալ

-

-

-

-

-

-

-

3

 

Տնօրենի տեղակալ

-

-

-

-

-

-

-

4

3

Բարձրագույն սպայական կազմ (գեներալական)

-

-

-

-

-

-

-

5

4

-

-

-

-

-

-

-

6

5

-

-

-

-

-

-

-

7

39

Ավագ և կրտսեր սպայական կազմ

-

-

-

-

-

-

-

8

38

-

-

-

-

-

-

-

9

37

-

-

-

-

-

-

-

10

36

-

-

-

-

-

-

-

11

35

-

-

-

-

-

-

-

12

34

-

-

-

-

-

-

-

13

33

-

-

-

-

-

-

-

14

32

-

-

-

-

-

-

-

15

31

-

-

-

-

-

-

-

16

30

-

-

-

-

-

-

-

17

29

-

-

-

-

-

-

-

18

28

-

-

-

-

-

-

-

19

27

-

-

-

-

-

-

-

20

26

-

-

-

-

-

-

-

21

25

-

-

-

-

-

-

-

22

24

33789

26193

18597

11001

2772

-

-

23

23

-

-

-

-

-

-

-

24

22

33664

26701

19738

12142

4546

-

-

25

21

-

-

-

-

-

-

-

26

20

-

-

-

-

-

-

-

27

19

34681

28984

22654

16324

9994

3031

-

28

18

-

-

-

-

-

-

-

29

17

-

-

-

-

-

-

-

30

16

-

-

-

-

-

-

-

31

15

-

-

-

-

-

-

-

32

14

-

-

-

-

-

-

-

33

13

-

-

-

-

-

-

-

34

12

-

-

-

-

-

-

-

35

11

-

-

-

-

-

-

-

36

10

-

-

-

-

-

-

-

37

9/5

«Ավագ ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ

37600

33802

29371

24940

20509

16078

11647

38

9/4

38588

34790

30992

26561

22130

17699

13268

39

9/3

40512

36714

32916

29118

24687

20256

15825

40

9/2

-

-

-

-

-

-

-

41

9/1

-

-

-

-

-

-

-

42

8/6

«Ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ

47804

45272

42740

40208

37676

35144

31979

43

8/5

47526

44994

42462

39930

37398

34866

32334

44

8/4

47248

44716

42184

39652

37120

34588

32056

45

8/3

-

-

-

-

-

-

-

46

8/2

-

-

-

-

-

-

-

47

8/1

-

-

-

-

-

-

-

(Հավելված N 2-ը լրաց. 28.11.2014 N 801-Ն)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ