ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
նոյեմբերի 28-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (17 մարտի 2000 թվականի, ՀՕ-101, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
«Հոդված 4. |
Դատախազության լիազորությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 118-րդ հոդվածին համապատասխան դատախազությունը օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
1) հարուցում և իրականացնում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարանում.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս դատախազն ապահովում է համապատասխան մարմինների համագործակցությունը: Դատախազության մարմինների վրա չեն կարող դրվել պարտականություններ, որոնք չեն բխում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից և սույն օրենքից:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասը «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի վեցերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1) դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով օրենքով սահմանված կարգով դիմում է Գերագույն դատարան, Գերագույն դատարանում մասնակցում է քննությանը կամ քննությանը մասնակցելու համար լիազորում է այլ դատախազի.»:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում և պաշտոնանկ է անում Ազգային ժողովը` Սահմանադրությամբ նախատեսված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «նախաքննության և հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության և նախաքննության» բառերով:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագիրը «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
13 դեկտեմբերի 2007թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-84 |
|