Համարը 
ՀՕ-33-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.12.26/21(312)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.11.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.12.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2016 թվականի

նոյեմբերի 30-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետ.

«ը) գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Հարկադիր կատարողը չի կասեցնում կատարողական վարույթը «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.»:

 

Հոդված 3. Օրենքի 68-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ա» կետը «5 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Այն դեպքում, երբ պարտապանից բռնագանձված գումարը բավարար չէ պահանջատիրոջ պահանջները և կատարողական գործողությունների կատարման ծախսը լրիվությամբ բավարարելու համար, ապա սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսը գանձվում է փաստացի բռնագանձված գումարից՝ այդ գումարին համամասնորեն:»:

 

Հոդված 4. Օրենքի 70-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. դեկտեմբերի 14

Ստեփանակերտ

ՀՕ-33-Ն