Համարը 
ՀՕ-94
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.17/03(75)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
12.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

դեկտեմբերի 12-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-168, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա1» ենթակետում, 5-րդ հոդվածում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 8-րդ հոդվածում, 9-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետում, 3-րդ կետում, 10-րդ հոդվածի 2-րդ մասում «դիլերային» բառից հետո լրացնել «-բրոքերային» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի`

1) 2-րդ կետում «կազմակերպությունների համար» բառերը փոխարինել «կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար» բառերով.

2) 3-րդ կետում`

ա) «ա», «գ», «դ» ենթակետերից հանել «հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային,» բառերը,

բ) «բ» ենթակետում «-գեղեցկության սրահների կազմակերպում» բառերը փոխարինել «-համապատասխան սարքավորումներով հատուկ կահավորված երկու և ավելի աշխատատեղերով գեղեցկության սրահների կազմակերպում» բառերով,

գ) «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» ենթակետ.

«դ1) 2008 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`

- ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված երկու և ավելի աշխատատեղերով ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն,

- ինտերնետ-սրահների կազմակերպում.»,

դ) «ե» ենթակետում «2008 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2009 թվականի հուլիսի 1-ից», իսկ ««ա»-«դ»» բառերը փոխարինել ««ա»-«դ1»» բառերով,

ե) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

29 դեկտեմբերի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-94