Համարը 
ՀՕ-103
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.23/04(76)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
12.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

դեկտեմբերի 12-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-119, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածում`

ա) 3-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը.

բ) 4-րդ կետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով.

գ) 6-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի`

ա) 2-րդ կետի 2-րդ պարբերությունում և 3-րդ կետում «դիլերների» բառից հետո լրացնել «-բրոքերների» բառով.

բ) 3-րդ կետում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով և հանել «, ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետով.

«ժա) ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ստուգմանը ներգրավել տնտեսվարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների, թարգմանիչների և փորձագետների:»:

 

Հոդված 5. Օրենքի 121-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-103