Համարը 
ՀՕ-104
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.23/04(76)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

դեկտեմբերի 19-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (14 սեպտեմբերի 2002 թվականի, ՀՕ-5, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի, 51-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ պարբերության, 6-րդ հոդվածի 3-րդ մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքների» բառերը փոխարինել «պետական և համայնքների» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի 1-ին կետից հանել «պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերը.

բ) 4-րդ մասում «պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-104