ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
դեկտեմբերի 19-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (15 փետրվարի 1999 թվականի, ՀՕ-46, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժդ» կետի, 12-րդ հոդվածի վերնագրի և 1-ին կետի, 27-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» կետի «սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-106 |
|