Համարը 
N 875-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.12.30/23(314)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի
N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2016թ.

N 875-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը «(բացառությամբ բանկերի» բառերից հետո լրացնել «, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց)» բառերով.

2) որոշման 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել`

1) կազմակերպությունների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի և էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (այսուհետ՝ ֆիզիկական անձինք) մասով առաջացած դեբիտորական պարտքերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 3 հավելվածի։».

3) որոշմամբ հաստատված հավելվածում «Հավելված ԼՂՀ կառավարության 2003թ. հուլիսի 8-ի թիվ 205 որոշման» բառերը փոխարինել «Հավելված N 1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի N 205 որոշման» բառերով, իսկ հավելվածի վերնագրում, 2-րդ կետում, տեղեկանքի վերնագրում «(բացառությամբ բանկերի» բառերից հետո լրացնել «, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի և էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի» բառերով.

4) որոշմամբ հաստատված հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի:».

5) որոշումը լրացնել N 2 և N 3 հավելվածներով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան նախորդող տարիների ընթացքում ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերը, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվա վերջի դրությամբ մարված չեն, սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարում՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված N 2 հավելվածի 8-րդ կետով սահմանված պահանջների բավարարման (առկայության) դեպքում համարվում են անհուսալի և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված N 2 հավելվածի 9-րդ կետի համաձայն ենթակա են դուրսգրման:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան նախորդող տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի N 205 որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն ձևավորված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին առկա ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) գումարը ճանաչվում է եկամուտ` սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարում:

5. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված N 3 հավելվածի դրույթները (բացառությամբ սույն որոշման 6-րդ կետով սահմանված դրույթների) տարածվում են այն դեբիտորական պարտքերի վրա, որոնք սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված N 3 հավելվածով ներկայացված կարգի համաձայն, անհուսալի են դառնում 2016 թվականի հունվարի 1-ից հետո:

6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված N 3 հավելվածի 15-րդ կետով սահմանված՝ պարտքը պահանջելու՝ օրենքով սահմանված կարգով հայցային վաղեմության ժամկետի լրանալը, պարտատիրոջ կողմից պարտքը պահանջելու համար չձեռնարկված գործողությունները, մասնավորապես, դատարան չդիմելը, ծանուցագրեր չուղարկելը և պարտքի գանձման ուղղությամբ այլ գործողություններ չիրականացնելը պարտքի ներում չհամարելու դրույթը տարածվում է նաև մինչև 2016 թվականի հունվարի 1-ը ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 27-ի N 875-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2003 թվականի հուլիսի 8-ի N 205 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է շահութահարկ վճարող ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերից առաջացած պարտավորությունների վրա (այսուհետ` դեբիտորական պարտքեր):

3. Սույն կարգի կիրառման առումով դեբիտորական պարտքը ջրօգտագործողների ընկերություններին` ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց կողմից վճարման ենթակա պարտքի գումարն է:

4. Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերով սահմանված վճարման (մարման) ժամկետում չի վճարվել (մարվել): Այն դեպքում, երբ այդ պայմանագրերով սահմանված չէ դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ, դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ է համարվում ոռոգման ջրի մատակարարման յուրաքանչյուր ամսվա համար՝ այդ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրը:

5. Սույն կարգի նպատակներով դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչումը և դուրսգրումը չեն վերաբերում ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում (հաշվապահական հաշվեկշռում) ճանաչման նպատակով դեբիտորական պարտքերի չափմանը, ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունից (հաշվապահական հաշվեկշռից) դուրսգրմանը (ապաճանաչմանը) և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում) եկամուտ կամ ծախս ներառելուն (ճանաչելուն):

6. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրումը չի համարվում դեբիտորական պարտքի ներում:

7. Այն դեպքում, երբ դեբիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տույժեր կամ տուգանքներ, ապա այդ դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

 

II. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

8. Տվյալ հաշվետու տարվա վերջում (հաշվետու տարվա ավարտին) տվյալ հաշվետու տարում առաջացած և չմարված (չվճարված)` սույն կարգի 4-րդ կետում նշված կետանցված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի, եթե ջրօգտագործողների ընկերությունների կողմից մինչև հաշվետու տարվա ավարտը, բայց ոչ ուշ՝ մինչև դեկտեմբերի 1-ը, կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակը փակցվել է համապատասխան գյուղապետարանի՝ հանրության համար տեսանելի տեղում, որի վերաբերյալ այդ գյուղապետի հետ համատեղ կազմված ակտի մեկ օրինակը գտնվում է ջրօգտագործողների ընկերություններում և առնվազն երկու անգամ` նոյեմբերի առաջին տասնօրյակում և դեկտեմբերի առաջին տասնօրյակում, կետանցված դեբիտորական պարտք ունեցող ֆիզիկական անձանց հանձնվել են գրավոր ծանուցագրեր, որոնց երկրորդ կեսը (կտրոնը) ֆիզիկական անձի կողմից՝ այն ստանալու վերաբերյալ նշմամբ և ստորագրությամբ գտնվում է ջրօգտագործողների ընկերություններում:

9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու հաշվետու տարում և դուրս գրված դեբիտորական պարտքերը հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:

10. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերը մարվելու դեպքում` մարված գումարների չափով ավելացվում է պարտքի մարման հաշվետու տարվա համախառն եկամուտը:

11. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի ներման կամ պահանջի իրավունքի զիջման կամ պարտքը չպահանջելու մասին ջրօգտագործողների ընկերությունների գրավոր որոշման և (կամ) կողմերի միջև դրա մասին գրավոր համաձայնության առկայության (փոխանցման, այդ թվում` անհատույց) դեպքում այդ դեբիտորական պարտքերը համարվում են մարված, և դրանց գծով դուրս գրված գումարների չափով ավելացվում է հաշվետու տարվա համախառն եկամուտը: Պարտքի ներում չեն համարվում պարտատիրոջ կողմից պարտքը պահանջելու համար չձեռնարկված գործողությունները, մասնավորապես, դատարան չդիմելը, ծանուցագրեր չուղարկելը և պարտքի գանձման ուղղությամբ այլ գործողություններ չիրականացնելը:

12. Միևնույն ֆիզիկական անձի նկատմամբ առաջացած դեբիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում մարվող (մասնակի մարվող) դեբիտորական պարտքի մասին տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է համարվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական պարտքը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

«Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2003 թվականի հուլիսի 8-ի N 205 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց (այսուհետ` էլեկտրաէներգիա բաշխող ընկերություն) կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է շահութահարկ վճարող էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների նկատմամբ էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերից առաջացած պարտավորությունների վրա (այսուհետ` դեբիտորական պարտքեր):

3. Սույն կարգի կիրառման առումով դեբիտորական պարտքն էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին` էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց կողմից վճարման ենթակա պարտքի գումարն է:

4. Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերով սահմանված վճարման (մարման) ժամկետում չի վճարվել (մարվել): Այն դեպքում, երբ այդ պայմանագրերով սահմանված չէ դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ, դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ է համարվում էլեկտրաէներգիայի մատակարարման յուրաքանչյուր ամսվա համար` այդ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրը:

5. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրումը չի համարվում դեբիտորական պարտքի ներում:

6. Այն դեպքում, երբ դեբիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տոկոսներ, տույժեր կամ տուգանքներ, ապա այդ դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց գծով հաշվարկված տոկոսները, տույժերն ու տուգանքները:

 

II. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

7. Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունը ձևավորում է դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ (պահուստաֆոնդ): Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումներ կարող են կատարվել միայն կետանցված դեբիտորական այն պարտքերի համար, որոնք առաջացել են մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց:

8. Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումները կատարվում են դեբիտորի կողմից չմարված դեբիտորական պարտքի գումարի նկատմամբ` հետևյալ տոկոսադրույքով՝

 

Դեբիտորական պարտքի կետանցված դառնալուց հետո անցած օրերի թիվը

Պահուստին (պահուստաֆոնդին մասհանման տոկոսադրույքը՝ դեբիտորական պարտքի չմարված գումարի նկատմամբ (աճողական))

Կետանցված դառնալու օրվանից մինչև 90-րդ օրը ներառյալ

-

Կետանցված դառնալու 91-րդ օրվանից մինչև 180-րդ օրը ներառյալ

25 տոկոս

Կետանցված դառնալու 181-րդ օրվանից մինչև 270-րդ օրը ներառյալ

50 տոկոս

Կետանցված դառնալու 271-րդ օրվանից մինչև 365-րդ օրը ներառյալ

75 տոկոս

Կետանցված դառնալու 366-րդ օրվանից

100 տոկոս

 

9. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան` պահուստին (պահուստաֆոնդին) կատարված մասհանումները կազմակերպության կողմից հաշվետու տարվա հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:

10. Եթե սույն կարգի 8-րդ կետով սահմանված կետանցված դեբիտորական պարտքի համապատասխան տոկոսադրույքներով հաշվարկված` տվյալ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը փոքր է տվյալ տարվա սկզբում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունից, ապա տարբերության գումարը ճանաչվում է որպես համախառն եկամտի ավելացում, իսկ հակառակ դեպքում (եթե պահուստի (պահուստաֆոնդի) գումարը ավելացել է)` տարբերության գումարը դիտվում է որպես այլ նվազեցում:

11. Տվյալ հաշվետու տարվա վերջում (հաշվետու տարվա ավարտին) չմարված (չվճարված)` սույն կարգի 3-րդ կետում նշված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի, եթե`

1) կետանցված դառնալու օրվանից մինչև հաշվետու տարվա ավարտը (բայց նվազագույնը 366 օրերի ընթացքում) դեբիտորի կողմից չի կատարվել դեբիտորական պարտքի դիմաց որևէ վճարում (մարում) և էլեկտրաէներգիայի սպառում.

2) առկա է դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտ (վճիռ, որոշում կամ կարգադրություն).

3) պարտապանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու կամ մահվան դեպքերում՝ անկախ պարտքի մարման ժամկետից:

12. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու հաշվետու տարում և դուրս գրված դեբիտորական պարտքերը, հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` դուրսգրման տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:

13. Կետանցված դառնալու 366-րդ օրը լրացած, սակայն անհուսալի չճանաչված դեբիտորական պարտքերի համար յուրաքանչյուր հաշվետու տարում կազմակերպությունը պետք է ճշգրտի (պակասեցնի) նախորդ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը` սույն կարգի 10-րդ կետին համապատասխան` պակասեցված գումարի չափով` ավելացնելով այն հաշվետու տարվա համախառն եկամուտը, որում լրացել է պարտքի կետանցված դառնալու 366-րդ օրը:

14. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերը մարվելու դեպքում` մարված գումարների չափով ավելացվում է պարտքի մարման հաշվետու տարվա համախառն եկամուտը:

15. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի ներման կամ պահանջի իրավունքի զիջման (փոխանցման, այդ թվում` անհատույց) կամ պարտքը չպահանջելու մասին էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների գրավոր որոշման և (կամ) կողմերի միջև դրա մասին գրավոր համաձայնության առկայության դեպքում այդ դեբիտորական պարտքերը համարվում են մարված, և դրանց գծով դուրս գրված գումարների չափով ավելացվում է հաշվետու տարվա համախառն եկամուտը: Պարտքի ներում (վերացում) չեն համարվում պարտքը պահանջելու՝ օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի լրանալը, պարտատիրոջ կողմից պարտքը պահանջելու համար չձեռնարկված գործողությունները, մասնավորապես, դատարան չդիմելը, ծանուցագրեր չուղարկելը և պարտքի գանձման ուղղությամբ այլ գործողություններ չիրականացնելը:

16. Միևնույն ֆիզիկական անձի նկատմամբ առաջացած դեբիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում մարվող (մասնակի մարվող) դեբիտորական պարտքի մասին տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է համարվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական պարտքը:»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ