ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
դեկտեմբերի 19-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1998 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) վերնագրի, նախաբանի, 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության և 6-րդ հոդվածի 8-րդ կետի 7-րդ պարբերության 2-րդ ենթակետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 6-րդ կետի, 5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետերի, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 4-րդ կետի 2-րդ պարբերության, 6-րդ կետի 4-րդ պարբերության և 8-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սոցիալական վճարները ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
ա) 1-ին կետի «13 տոկոսի» բառերը փոխարինել «15 տոկոսի» բառերով.
բ) 6-րդ կետի երկրորդ պարբերության «սահմանած արտարժութային փոխարժեքից» բառերը փոխարինել «հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից» բառերով:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի «առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող» բառերը փոխարինել «հարկային կամ այլ պարտադիր վճարների պարտավորությունների դիմաց կամ վերադարձվում են վճարողին» բառերով:
Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-108 |
|