ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի
դեկտեմբերի 19-ին
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (27 մայիսի 2006 թվականի, ՀՕ-280, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը փոխարինել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածից հանել «պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն oրենքով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից, ապա սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 6. |
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապահովագրական նպաստի իրավունքը |
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստի իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հավասար` այդ անձի կողմից սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային սոցիալական ապահովություն իրականացնող լիազոր մարմնին (այսուհետ` լիազոր մարմին) դիմում ներկայացնելու և օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:»:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին պարբերության «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով.
2) 2‑րդ և 3-րդ մասերի երկրորդ պարբերությունների «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 15-ապատիկը» բառերը փոխարինել ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «Սոցիալական վճարներ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների, 30‑րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-110 |
|