Համարը 
ՀՕ-115
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.23/04(76)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
12.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԸՆԴԵՐՔՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

դեկտեմբերի 12-ին

 

«ԸՆԴԵՐՔՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 հուլիսի 2003 թվականի, ՀՕ-57, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի առաջին պարբերությունում`

ա) չորրորդ, հինգերորդ, յոթերորդ և ութերորդ թվարկումների առաջին նախադասությունները «լիցենզիա`» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ` «գրավոր թույլտվություն, որն իրավունք է վերապահում տնտեսավարող սուբյեկտին սկսել հանքային իրավունքի ձևավորման գործընթացը.».

բ) իններորդ թվարկումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«հանքային իրավունքներ` համապատասխան լիցենզիայով, նախագծով և լիցենզային պայմանագրով հավաստվող ընդերքի որոշակի տեղամասի ուսումնասիրության և (կամ) շահագործման բացառիկ իրավունքներ.».

գ) տասներորդ թվարկումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«լիցենզառու` դեռևս գործողության մեջ չմտած լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտ.».

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր թվարկում`

«մրցույթով տրամադրվող լիցենզիաներ` սույն օրենքի համաձայն` մրցութային կամ աճուրդային կարգով տրամադրված լիցենզիաներ:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) բնական պաշարների (օգտակար հանածոների) ողջամիտ օգտագործման,»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի վեցերորդ մասում «Հանքային իրավունք կրողի» բառերը փոխարինել «Լիցենզառուի» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) ընդերքի տեղամասը չի պարունակում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ.».

բ) չորրորդ մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ մրցույթով տրամադրման դեպքերի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 14.

Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման լիցենզիաների տրամադրման կարգը

 

1. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նաև մրցութային կարգով:

Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Աճուրդներն ու մրցույթները կազմակերպվում և անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենքի և «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

3. Աճուրդով և մրցույթով տրամադրվող լիցենզիաներ ստացած լիցենզառուների հետ մինչև լիցենզային պայմանագրի կնքումն իրավահարաբերությունները կարգավորվում են նախնական պայմանագրում ամրագրված պայմաններով, իսկ լիցենզային պայմանագրի կնքման պահից` դրանում ամրագրված պայմաններով:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ, 14.2-րդ և 14.3-րդ հոդվածներով`

 

Հոդված 14.1.

Աճուրդի և մրցույթի կազմակերպումն ու իրականացումը

 

Աճուրդների և մրցույթների կազմակերպման ու անցկացման նպատակով ստեղծվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, որի կազմը և գործունեության կարգը հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 14.2.

Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և նախնական պայմանագիրը

 

1. Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի անունից հանձնաժողովի նախագահի և աճուրդի կամ մրցույթի հաղթողի կողմից ստորագրվում է արձանագրություն, որից հետո` տասնօրյա ժամկետում, նրանց միջև կնքվում է նախնական պայմանագիր, որտեղ նշվում են աշխատանքների նախագծի կազմման և դրա՝ օրենքով սահմանված փորձաքննությունների իրականացման, լիցենզիայի տրամադրման, լիցենզային պայմանագրի քննարկման և կնքման ժամկետները, ինչպես նաև կողմերի կողմից իրականացվելիք այլ գործողությունները և պարտավորություններն ու դրանց կատարման ժամկետները:

2. Նախնական պայմանագրում չեն կարող ամրագրվել իրավունքներ և պարտականություններ, որոնց աճուրդի մասնակիցները նախապես տեղեկացված չեն եղել:

 

Հոդված 14.3.

Նախնական պայմանագրի պայմանների խախտումը

 

Աճուրդի կամ մրցույթի հաղթողի կողմից նախնական պայմանագրի պայմանների և դրանում նշված ժամկետների խախտումը հիմք է հանդիսանում աճուրդն անվավեր ճանաչելու և նոր աճուրդ հայտարարելու համար:»:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում`

ա) «Ուսումնասիրության» բառը փոխարինել «Գործողության մեջ մտած ուսումնասիրության» բառերով.

բ) «լիցենզառուին» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողին» բառերով.

գ) «լիցենզառուն» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողն» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի այն տեղամասից կամ դրա մի մասից, որի նկատմամբ տրվել է հանքային իրավունք, հրաժարումը հավաստելու նպատակով պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի օրվանից առնվազն 3 ամիս առաջ:

Սույն օրենքի համաձայն` լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաստագիր` առանց պայմանների կամ հրաժարման ենթակա տարածքի նկատմամբ իր սահմանած պայմաններով:»:

 

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) առաջին մասի մուտքի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Լիազոր մարմինը կարող է հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտին տալ գրավոր զգուշացում, եթե նա`».

բ) առաջին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) չի կատարում հանքային իրավունքի պայմանները, այդ թվում` լիցենզային պայմանագրով, նախագծով և լիցենզիայով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները.».

գ) չորրորդ մասի «լիցենզառուն» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողը» բառերով.

դ) հինգերորդ մասի «լիցենզառուի» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ կետի «չեն բավարարում» բառերը փոխարինել «բավարարում են» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2007թ.

ք.Ստեփաննակերտ

ՀՕ-115