Համարը 
ՀՕ-3
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.03.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.03.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.04.1999

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 76000 դրամ:

 

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 57000 դրամ:

ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը կազմում է 44000 դրամ: ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել 40000 դրամ:

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1-ին փոխվարչապետի պաշտոնային դրույքաչափը կազմում է 51300 դրամ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալի, Ազգային ժողովի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնային դրույքաչափը սահմանել 43700 դրամ:

 

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի, ԼՂՀ Ազգային ժողովի հանձնաժողովի քարտուղարի, ԼՂՀ Ազգային ժողովի հանձնաժողովի անդամի, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի տեղակալի, ԼՂՀ նախարարի, Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավարի, ԼՂ Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափերը կազմում են 38000 դրամ:

 

Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանել 36100 դրամ:

 

Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի լրավճարը սահմանել 2000 դրամ:

 

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ժողովրդական պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի գումարը սահմանել 5000 դրամ:

 

Հոդված 8. ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի ժողովրդական դատարանի և ԼՂՀ զինվորական դատարանի նախագահների պաշտոնային դրույքաչափերը կազմում են 34200 դրամ:

 

Հոդված 9. ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի ժողովրդական և ԼՂՀ զինվորական դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափերը կազմում են 32300 դրամ: Շրջանային ժողովրդական դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափը սահմանել 30000 դրամ:

 

Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, ԼՂ Հանրապետության Ազգային ժողովի, ԼՂ Հանրապետության կառավարության աշխատակազմերի աշխատողների, ինչպես նաև սույն օրենքով չսահմանված գործադիր իշխանության, դատախազության մարմինների, ԼՂՀ կառավարությանն առընթեր և կառավարության կողմից նշանակվող բյուջետային այլ հիմնարկների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 11. ԼՂՀ կառավարությանը՝ սույն օրենքից ելնելով կատարել համապատասխան փոփոխություններ ԼՂՀ 1996թ. պետական բյուջեում:

 

Հոդված 12. Սույն օրենքը կիրարկել ընդունմանը հաջորդող ամսվա 1-ից:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

27 մարտի 1996թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-3