ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
դեկտեմբերի 19-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (23 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-73, այսուհետ՝ օրենք) 4‑րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը՝ տրամադրելով սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակներ.»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և 7‑րդ հոդվածի 4-րդ կետը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 8. |
Կենսաթոշակների վճարման միջոցները |
Կենսաթոշակները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի՝ այդ նպատակով առանձնացված միջոցներից:»:
Հոդված 4. Օրենքի 22-րդ և 55-րդ հոդվածների 2-րդ մասերի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի և 75-րդ հոդվածի 3-րդ մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 5. Օրենքի 39-րդ հոդվածի «պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 6. Օրենքի 76-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ նախադասությունից հանել «, իսկ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բյուջեի պակասուրդը փոխհատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից կամ պետական պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից» բառերը.
2) 2-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-126 |
|