Համարը 
ՀՕ-1-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.05.02/08(322)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.03.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2017 թվականի

մարտի 30-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում «թ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:»:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում «ա» կետից հանել «կրտսեր լեյտենանտը» և» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Հոդված 23.

«Ենթասպա» և «Ավագ ենթասպա» փրկարարական կոչումներ շնորհելը

 

1. «Ենթասպա» փրկարարական կոչում շնորհվում է`

ա) շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ենթասպա» փրկարարական կոչմանը ու լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը.

բ) փրկարարական ծառայության ընդունված և ենթասպայական պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն:

2. «Ավագ ենթասպա» փրկարարական կոչում շնորհվում է`

ա) այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են հինգ և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին՝ ավագ ենթասպաներով համալրման ենթակա պաշտոններում.

բ) ենթասպայական պաշտոններում տասը և ավելի տարի անբասիր ծառայության համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:»:

 

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հերթական կոչումը կարող է շնորհվել վաղաժամկետ` փրկարարական ծառայության կազմակերպման գործում նշանակալի անձնական վաստակ և ներդրում ունեցող, պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ կատարող ծառայողներին, բայց տվյալ կոչումով առնվազն վեց ամիս ծառայելուց հետո և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված փրկարարական կոչումից ոչ բարձր:»:

 

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «30» թիվը փոխարինել «35» թվով:

 

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասից հանել «կրտսեր» բառը:

 

Հոդված 8. Օրենքի 61-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, պետական այլ հատուկ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» կետ`

«բ.1) պայմանագրով ամրագրված` ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման և պայմանագրի պայմանները խախտելու դեպքում.»,

գ. «ը» կետը «դեպքում» բառից հետո լրացնել «` դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից» բառերով,

դ. «ժգ» կետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ պայմանագրի գործողության դադարման դեպքում» բառերով.

2) 2-րդ մասում «ղեկավարը» բառից հետո լրացնել «՝ հրամանում նշելով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատման հիմքը» բառերը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. ապրիլի 15

Ստեփանակերտ

ՀՕ-1-Ն