Համարը 
N 277-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.05.02/08(322)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
30-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2017թ.

N 277-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 30-ի ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը, «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովի կազմը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի թիվ 124 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Եթե ռեզիդենտի (բացառությամբ «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում սույն որոշմամբ հաստատված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովին հայտ ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է` հայտ ներկայացնելու տարում և դրան հաջորդող երկու տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:».

2) 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գույքային ներդրումների դեպքում գույքը ներդրողի կողմից պետք է ձեռքբերված և (կամ) կառուցված լինի հայտը ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում: Գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման` օրենքով սահմանված կարգով.».

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Արտոնությունը տարածվում է միայն այն ներդրումների վրա, որոնք ուղղվում են արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերմանը (կառուցմանը):

Սույն կարգի իմաստով արտադրական բնույթի են համարվում այն հիմնական միջոցները, որոնք անմիջականորեն կապված են ապրանքների արտադրության կամ ծառայությունների մատուցման հետ, և որոնց շահագործումն ուղղակիորեն նպաստում է կազմակերպության արտադրական պրոցեսի ընդլայնմանը, վերազինմանը, վերափոխմանը կամ արդիականացմանը:».

4) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետ.

«4.1. Արտոնությունը կիրառվում է միայն մեկ անգամ:».

5) 7-րդ կետի՝

ա. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) գույքային ներդրումների դեպքում՝

ա. ներդրողի կողմից գույքի ձեռքբերումն ու (կամ) կառուցումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,

բ. գույքային ներդրումների պետական գրանցումը և (կամ) նոտարական վավերացումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

գ. անկախ գնահատողի եզրակացությունը գույքի շուկայական արժեքի վերաբերյալ.»,

բ. 8-րդ ենթակետում «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառով,

գ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) Կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ստացված միջոցների՝ հայտը ներկայացնելու պահին օգտագործման ուղղությունները՝ կցելով արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:

Արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերման փաստաթղթերի հիմնավորման մասով կիրառվում են «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված պահանջները:».

6) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետ.

«10.1. Հանձնաժողովը հայտատուի ներդրումային գործընթացի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում կարող է դիմել համապատասխան մարմիններին անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով:».

7) «արտադրական նպատակներով» բառերը փոխարինել «արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերման (կառուցման) նպատակով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ