Համարը 
N 62-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2008.10.20/02(02)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
15.09.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.09.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.07.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԲՄՇ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարության

կողմից «01» հոկտեմբերի 2008թ.

Պետական գրանցման համարը 954 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» սեպտեմբերի 2008թ.

N 62-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԲՄՇ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի «ե» կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Բնակչության միջոցների հաշվին շենքերի և շինությունների գործարկման մասին» Ձև ԲՄՇ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ՎՊԽ «15» սեպտեմբերի 2008թ.

N 62-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԲՄՇ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով սահմանվում է «Բնակչության միջոցների հաշվին շենքերի և շինությունների գործարկման մասին» Ձև ԲՄՇ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 5 որոշման:

3. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվությունը լրացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:

5. Հաշվետվության կազմման համար հիմք են հանդիսանում շենքի տեխնիկական անձնագրի տվյալները, որը կազմվում է քաղաքային և գյուղական համայնքներում կառուցված յուրաքանչյուր շենքի համար` գործող կարգով ձևակերպված շինարարության ավարտական ակտի տվյալների հիման վրա:

6. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը:

7. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները լրացվում են աճողական կարգով:

8. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

9. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական վայրերում կառուցված (այդ թվում` վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերի, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունների և վերնաշենքերի, արտադրական և ոչ արտադրական նշանակության շինությունների մասին տեղեկությունները:

11. Եթե նախորդ տարիներին շահագործման հանձնված առանձին շենքեր, շինություններ այդ տարիների համար կազմած հաշվետվություններում չեն ներառվել, ապա դրանց վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի համար կազմած հաշվետվությունում:

12. 01-04 տողերում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները: Հաշվարկի ենթակա չեն բնակության համար հարմարեցված ժամանակավոր շինությունները:

13. 02 տողում լրացվում են կառուցված շենքերում բնակարանների քանակը:

14. 03 տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր (օգտակար) մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:

15. 04 տողում լրացվում է բնակելի շենքերի շինարարության արժեքը:

16. 05 տողում լրացվում է արտադրական նշանակության շինությունների քանակը, 06 տողում` դրանց ընդհանուր մակերեսը, իսկ 07 տողում բերվում է գործարկված արտադրական նշանակության շինությունների արժեքը:

17. 08 տողում լրացվում է ոչ արտադրական նշանակության շինությունների քանակը, 09 տողում` դրանց ընդհանուր մակերեսը, գործարկված ոչ արտադրական նշանակության շինությունների արժեքը լրացվում է 10 տողում:

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է՝

Ներկայացնում են՝

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները

մինչև հաշվետու ժամա-նակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

Ում է ներկայացվում (անվանումը) --------------------------------------------------

 

Ով է ներկայացնում (անվանումը)-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը I  I  I  I I I I I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը I  I  I  I  I  I  I

 

Շրջանը -------------------------------______     I  I  I

 

Գտնվելու վայրը-------------------------------------------

_________________________________

ՁԵՎ

ԲՄՇ

(եռամսյակային)

 

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի

15 սեպտեմբերի

2008թ. N 62-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

20___թ. հունվար_______________-ին

 

Անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

Գործարկվել է հաշվետու ժամանակաշրջանում

Ընդամենը

այդ թվում՝

քաղաքային վայրերում

գյուղական վայրերում

Ա

Բ

Գ

1

2

3

Բնակելի շենքերի քանակը

01

հատ

 

 

 

Բնակարանների քանակը

02

հատ

 

 

 

Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը

03

քառ.մ

 

   

Գործարկված բնակելի շենքերի արժեքը

04

հազ. դրամ

 

 

 

Արտադրական նշանակության

շինությունների քանակը

05

հատ

 

   

Արտադրական նշանակության շինությունների ընդհանուր մակերեսը

06

քառ.մ

 

 

 

Գործարկված արտադրական նշանա-կության շինությունների արժեքը

07

հազ. դրամ

 

 

 

Ոչ արտադրական նշանակության շինությունների քանակը

08

հատ

 

 

 

Ոչ արտադրական նշանակության շինությունների ընդհանուր մակերեսը

09

քառ.մ

 

 

 

Գործարկված ոչ արտադրական նշանակության շինությունների արժեքը

10

հազ. դրամ

 

 

 

 

 

Ղեկավար՝ -----------------------------------------

 -------------------------------

 (ազգանուն, անուն)

 (ստորագրություն)

 Կ. Տ.  

Կատարող՝ ----------------------------------------

 --------------------------

 (ազգանուն, անուն)

 (ստորագրություն)

Հեռ. ---------------------------------------------------------

 ---- -------------20-----թ.