| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության նախարարության
կողմից «05» սեպտեմբերի 2008թ.
Պետական գրանցման համարը 950 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«27» օգոստոսի 2008թ. |
N 101 |
ք. Ստեփանակերտ
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասը և 36-րդ հոդվածի 3-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ`
1) պարբերական մրցույթի հայտի ապահովման չափը պետք է հավասար լինի գնումների բազային միավորի մեկ քառորդին.
2) պարբերական մրցույթի պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի`
ա. ապրանքների և աշխատանքների գնման դեպքում` գնումների բազային միավորին.
բ. ծառայությունների գնման դեպքում` գնումների բազային միավորի կեսին:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: