Համարը 
ՀՕ-9
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.16/15(87)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
12.03.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

մարտի 12-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (30 հուլիսի 2003 թվականի, ՀՕ-56) 65-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Սույն օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով սահմանված ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկում չընդգրկված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով լիազոր մարմինը, մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանքավայրի պաշարի հաստատումը, հանքային իրավունքներ կարող է տրամադրել ընդերքի տվյալ տեղամասի օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսի հիման վրա:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

4 ապրիլի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-9