Համարը 
N 428-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.06.23/12(326)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.06.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2017թ.

N 428-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 94 որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1. Տեղեկանքը տեղեկանք հայցողի ցանկությամբ կարող է տրամադրվել նաև երկլեզու` համաձայն N 2 ձևի, որի համար գանձվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշմամբ նախատեսված ծառայության մատուցման համար վճար:».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 2 ձևով՝

 

 

«Ձև N 2

 

 

Տրամադրող մարմնի անվանումը

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 

Հայերենով լրացված մասում առկա տվյալները երկրորդ լեզվով

Ում կողմից

 

    

 

Տրման ժամանակը

 

 

 

____________________________________________

                             (անունը, ազգանունը, հայրանունը)

 

ծնված՝ ______________________________________

                                               (տարին, ամիսը, օրը)

 

 

իր բնակության վայրի՝___________________________

ՔԿԱԳ տարածքային բաժնի արխիվում ամուսնության ակտի

գրանցում չի հայտնաբերվել

 

Ընտանեկան կարգավիճակը

ամուրի, այրի, ամուսնալուծված

  

Անձը հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ

այլ ՔԿԱԳ մարմնում, և չկան Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված

ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ։

 

 

Պաշտոնը_________________________________________________________________________

Պաշտոնը՝ երկրորդ լեզվով____________________________________________________________

Անունը, ազգանունը_________________________________________________________________

Անունը, ազգանունը՝ երկրորդ լեզվով ____________________________________________________

 

__________________________  

 (ստորագրությունը) Կ.Տ.      

».

   

3) N 3 ձևում «169.1-րդ» բառը փոխարինել «175-րդ» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ