Համարը 
N 430-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.06.23/12(326)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.06.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2017թ.

N 430-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» N 34 որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 2-րդ կետի՝

ա. 10-րդ ենթակետում «Արցախի հերոսներ,» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը,

բ. 11-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ միայնակ, չաշխատող քաղաքացիներ» բառերը փոխարինել «63 տարին լրացած՝ չաշխատող (վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և արտոնագրային վճար վճարող անձ չհանդիսացող), զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ սույն կարգի 7-րդ կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձինք» բառերով,

գ. 12-րդ ենթակետից հանել «Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդության, խեղման կամ վնասվածքի պատճառով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձինք,» բառերը.

2) 5-րդ կետում՝

ա. «անձնագիրը» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթը» բառերով, իսկ «տեղեկանք բնակության վայրի մասին» բառերը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառման վայրի մասին փաստաթուղթ (եթե անձը հաստատող փաստաթղթում այդ տեղեկությունը բացակայում է)» բառերով,

բ. 5-րդ ենթակետում «շքանշանի» բառից հետո լրացնել «կամ մեդալի» բառերը,

գ. 6-րդ ենթակետից հանել «և չաշխատելու» բառերը, իսկ «աշխատանքի անցնելու դեպքում տեղյակ պահելու պարտավորության և զավակ կամ խնամակալ չունենալու մասին հայտարարագիր» բառերը փոխարինել «գրավոր հայտարարություն՝ չաշխատելու, աշխատանքի անցնելու դեպքում տեղյակ պահելու պարտավորության, զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ սույն կարգի 7-րդ կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի) և օրենքով սահմանված խնամակալ չունենալու մասին» բառերով,

դ. 7-րդ ենթակետում «հաշմանդամության կամ ճառագայթային հիվանդություն ստանալու մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կամ մասնագիտացված առողջապահական կազմակերպության կողմից տրված տեղեկանք» բառերը փոխարինել «ճառագայթային հիվանդություն ստացած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ» բառերով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն կետով սահմանված՝ անձը հաստատող փաստաթուղթ են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը։».

3) 6-րդ կետում 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Անձին դրամական օգնություն է նշանակվում գրավոր դիմելու պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված լինելու դեպքում:».

4) 7-րդ կետում՝

ա. 3-րդ պարբերությունում «տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը» բառերը փոխարինել «63 տարին» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Միայնակ քաղաքացուն դրամական օգնություն նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրվող եկամտային հարկի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալները, ճշտում է անձի չաշխատելու փաստը, կազմում համապատասխան տեղեկանք և կցում նրա դրամական օգնության գործին (փաստաթղթերին):».

5) 9-րդ կետի 1-ին պարբերությունում «պաշտպանության» բառից հետո լրացնել «պետական» բառը.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետ.

«11.1. Քաղաքացին պարտավոր է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը՝

1) ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ.

2) տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը հանգեցնում է դրամական օգնության վճարումը դադարեցնելուն։

Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ քաղաքացուն ավել վճարված դրամական օգնության գումարները ենթակա են հետգանձման՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։».

7) 12-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «, դրամական օգնության գումարից պահումներ և բռնագանձում կատարվում է» բառերը, իսկ 2-րդ պարբերության 1-ին ենթակետում «պետության լրիվ խնամքի տակ անցնելու» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունվելու» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված ամենամսյա դրամական օգնության վճարումները, անկախ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անձին ամենամսյա դրամական օգնության իրավունք ունենալու հանգամանքից, շարունակվում են մինչև դրանց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» N 34 որոշմամբ հաստատված կարգով և հիմքերով դադարեցնելը։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ