Համարը 
N 446-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.06.23/12(326)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.06.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.09.2022

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2017 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա և գործելու է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2017թ.

N 446-Ն

ք.Ստեփանակերտ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ խմբերի հաշմանդամներին օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 80-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «հաշմանդամներին» բառից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց» բառերը, իսկ «և» շաղկապից հետո՝ «(կամ)» շաղկապը.

2) որոշմամբ հաստատված հավելվածում`

ա. 1-ին կետում «բնական» բառից առաջ լրացնել «(կամ)» շաղկապը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն կարգի իմաստով Շահառու է համարվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձը:»,

բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «գազի» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 1-ին կետի 2-րդ պարբերությունում նշված Շահառուի հաշվով` օգտագործված էլեկտրաէներգիայի» բառերը,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.

«5.1. Սույն կարգի 1-ին կետի 2-րդ պարբերությունում նշված Շահառուին աջակցությունը տրամադրվում է ամսական 78 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի համար:

Սույն կետում նշված աջակցությունը Շահառուին տրամադրվում է բնակարանում, բնակելի տանը օգտագործած էլեկտրաէներգիայի համար:»,

դ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կարգի 1-ին կետի 2-րդ պարբերությունում նշված Շահառուներից կազմված ընտանիքի անունից աջակցություն ստանալու համար բնակության վայրը սպասարկող իրավասու մարմին է դիմում ընտանիքում բաժանորդ հանդիսացող անդամը՝ ներկայացնելով սույն կետի 1-2-րդ, 4-5-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:»,

ե. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կարգի 1-ին կետի 2-րդ պարբերությունում նշված Շահառուներից կազմված ընտանիքի անդամի մահվան դեպքում աջակցության տրամադրումը դադարեցվում է ընտանիքի մահացած անդամի մասով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա և գործելու է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 15-ի N 80-Ն որոշման 2-րդ կետի, որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 4-5-րդ, 10-րդ և 13-րդ կետերի գործողությունը չի տարածվում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված Շահառուների վրա:

4. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված աջակցությունը 2017 թվականի դեկտեմբեր ամսվա համար Շահառուին տրամադրվում է մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին աշխատանքային օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ