Համարը 
ՆԿ-9-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կարգադրություն
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.12.26/22(362)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
22.12.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.05.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԿ-9-Ն

 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-9-Ն կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով`

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության պարգևների և կոչումների բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 58»։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

 

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. դեկտեմբերի 22

Ստեփանակերտ

ՆԿ-9-Ն