ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի
ապրիլի 16-ին
«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (29 դեկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-79, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «առաջին ատյանի» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «առաջին ատյանի» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1) վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը գերազանցում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը տասը տոկոսով.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
22 մայիսի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-23 |
|