ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի
հունիսի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ կետի «դ», «զ» ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված ժամանակահատվածները.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.
«6. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու և սոցիալական վճար կատարելու հանգամանքից:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «հաստատող փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում «նշանակելու» բառից հետո լրացնել «, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու» բառերը, իսկ 3-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում «նախորդ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «վերջին անգամ» բառերով։
Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում «գումարը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ դիմելու ամսվա կենսաթոշակի գումարը)» բառերը:
Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև, եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը, կամ կենսաթոշակի գործում հայտնաբերվել է լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն), որի արդյունքում ավելանում է կենսաթոշակի չափը: Այս դեպքերում սխալմամբ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները հաշվարկվում են այն օրվանից, երբվանից կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա հաշվարկվել (վերահաշվարկվել) է կենսաթոշակի չափը, իսկ պակաս վճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է այն օրվանից, երբվանից լրացուցիչ փաստաթուղթը (տեղեկատվությունը) ներկայացվել է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում (ներառվել է կենսաթոշակի գործում)՝ հաշվի առնելով սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը:»:
Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «անձին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կալանավորված անձին» բառերը:
Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «2-րդ» բառից հետո լրացնել «, 2.1-ին» բառը.
2) 4-րդ մասի 3-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «կամ սույն մասի 1‑ին կետով սահմանված կարգով դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից» բառերը.
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-ին հոդվածով.
|
«Հոդված 43.1. |
Կենսաթոշակառուին սխալմամբ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկել ը |
1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս, եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն ներկայացրել է այլ կենսաթոշակ նշանակելու դիմում այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), երբվանից կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար և հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2017թ. հուլիսի 5
Ստեփանակերտ
ՀՕ-8-Ն |
|