Համարը 
ՀՕ-36-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.07.08/25(97)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.06.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.07.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

հունիսի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (26 նոյեմբերի 2003 թվականի, ՀՕ-73, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար)» բառերով:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 36-րդ, 39-րդ և 49-րդ հոդվածները:

 

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին և երրորդ պարբերությունների «պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով.

2) 3-րդ մասի «պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 65-րդ հոդվածում`

1) վերնագրի, 1-ին և 2-րդ մասերի «կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր» բառերը փոխարինել «կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր» բառերով, իսկ 1-ին մասի 1-ին կետի «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» և «կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների» բառերը` համապատասխանաբար «պարտադիր սոցիալական ապահովության վճարների» և «սոցիալական ապահովության վճարների» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 21-րդ կետը:

 

Հոդված 6. Օրենքի 66-րդ հոդվածի վերնագրի և տեքստի կրկնվող «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2 հուլիսի 2008թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-36-Ն