ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի
հունիսի 25-ին
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (19 ապրիլի 2006 թվականի, ՀՕ-280, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային սոցիալական ապահովություն իրականացնող լիազոր մարմնին» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածից հանել «,կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2 հուլիսի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-37-Ն |
|