Համարը 
ՀՕ-16-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.08.02/14(328)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.07.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.07.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 4-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

հուլիսի 21-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-22 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի «արդարադատության խորհուրդ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) 2-րդ մասի «և արդարադատության խորհրդին» բառերը փոխարինել «, դատավորների ընդհանուր ժողովին, Բարձրագույն դատական խորհրդին և դատարանների նախագահների խորհրդին» բառերով.

3) 3-րդ մասի «Գերագույն դատարանի նախագահի» բառերը փոխարինել «Դատարանների նախագահների խորհրդի» բառերով.

4) 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում «դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների» բառերը փոխարինել «դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» բառերով.

5) 5.1-ին մասում.

ա. «արդարադատության խորհուրդը» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդը» բառերով,

բ. «, դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովը» բառերը հանել:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում, 8-րդ հոդվածի 2-րդ մասում, 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում և 26-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերում «Գերագույն դատարանի նախագահ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «դատարանների նախագահների խորհրդի նախագահ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերի ու 5-րդ կետի «ա» ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. հուլիսի 25

Ստեփանակերտ

ՀՕ-16-Ն