Համարը 
ՀՕ-17-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.08.02/14(328)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.07.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.07.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 2-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

հուլիսի 21-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բաղկացած է հետևյալ մասերից՝

1) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաև առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բովանդակելու է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. հուլիսի 25

Ստեփանակերտ

ՀՕ-17-Ն