ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի
հուլիսի 21-ին
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի ՀՕ-66 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Հաշվեքննիչ պալատի անդամները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2017թ. հուլիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-26-Ն |
|