Համարը 
թիվ 15/Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.05.25/14(55)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
08.05.2007
Ստորագրող մարմինը 
Պետ, հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
08.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 45Ա /Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարությունում

«17» մայիսի 2007թ.

Պետական գրանցման թիվ 668

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«8» մայիսի 2007թ.

թիվ 15/Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 45ա/Ղ հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 111-րդ հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ

 

Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի «Մինչև բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը օրենսդրությամբ սահմանված տուգանքների հաշվարկման, հարկ վճարողի (ապահովադրի) անձնական հաշվի քարտում գրանցման և հարկ վճարողին (ապահովադրին) տեղեկացման մասին» թիվ 45ա/Ղ հրամանում կատարվող լրացումները և փոփոխությունները»:

 

 

Պետ, հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

 

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետի

«8» մայիսի 2007թ. թիվ 15/Ն հրամանով

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի «Մինչև բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը օրենսդրությամբ սահմանված տուգանքների հաշվարկման, հարկ վճարողի (ապահովադրի) անձնական հաշվի քարտում գրանցման և հարկ վճարողին (ապահովադրին) տեղեկացման մասին» թիվ 45ա/Ղ հրամանում կատարվող լրացումները և փոփոխությունները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի «Մինչև բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը օրենսդրությամբ սահմանված տուգանքների հաշվարկման, հարկ վճարողի (ապահովադրի) անձնական հաշվի քարտում գրանցման և հարկ վճարողին (ապահովադրին) տեղեկացման մասին» թիվ 45ա/Ղ հրամանում`

ա/ նախաբանում ««Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածը» բառերից հետո լրացնել «, «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերը, իսկ ««Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ» բառերից հետո լրացնել «, «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ, «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքի 12-րդ» բառերը.

բ/ «Մինչև բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը օրենսդրությամբ սահմանված տուգանքների հաշվարկման, հարկ վճարողի (ապահովադրի) անձնական հաշվի քարտում գրանցման և հարկ վճարողին (ապահովադրին) դրա մասին տեղեկացման աշխատանքների կանոնակարգման» կարգի`

- «II. «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տուգանքների կիրառման վերաբերյալ» բաժնի`

վերնագրում «և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով և «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով.

2-րդ կետում «և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերը փոխարինել «, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի և «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով, իսկ «և բնապահպանման ու բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը» բառերը փոխարինել «, բնապահպանման ու բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվարկը» բառերով.

2.3 կետում հանել «, բնօգտագործման և բնապահպանական վճարի» բառերը.

2.4 կետում «և (կամ) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» բառերից հետո լրացնել «և (կամ) «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» բառերով, իսկ «և (կամ) բնապահպանական և բնօգտագործման վճարից» բառերից հետո լրացնել «և (կամ) ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներից (մասհանումներից)» բառերը.

- 4.1 կետում «հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ» բառերը փոխարինել «մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը» բառերով.

- 5.1 կետում «25» թիվը փոխարինել «20» թվով.

- 9 կետում «25» թիվը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով.

- «X. «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքի կիրառման վերաբերյալ» բաժնի`

վերնագրում «սահմանված տուգանքի» բառերը փոխարինել «և «Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված տուգանքների» բառերով.

10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

««Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո սահմանված տուգանքը եռամսյա ժամկետում չմուծելու դեպքում՝ այն կրկնապատկվում է:».

10.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10.1 Սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետներում տուգանքները չմուծելու դեպքում սպասարկող ստորաբաժանման պետը (պատասխանատու անձը) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածով և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված տուգանքները կրկնապատկելու համար տեսչության պետին (համակարգող անձին) ներկայացնում է զեկուցագիր, կցելով քարտ վարողի և իր կողմից ստորագրված տեղեկանք՝ վերը նշված օրենքների համապատասխան հոդվածների կիրառման և տուգանքի գումարի վերաբերյալ, ընդ որում տուգանքի գումարից առանձնացվում է 10%՝ ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանվող գումարը:»: