ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի
հունիսի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-104) 18-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետով՝
|
«ժդ) զվարճանքի օբյեկտներում երգի կամ պարի էրոտիկ ներկայացումներ կազմակերպելու համար |
բազային տուրքի
600-ապատիկի
չափով». |
2) 17-րդ կետի «բացի սույն հոդվածի 1-16 «ժգ» կետերում» բառերը փոխարինել «բացի սույն հոդվածի 1-16 «ժդ» կետերում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
4 հուլիսի 2008թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-40-Ն |
|