| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» մայիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 681 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» մայիսի 2007թ. |
Թիվ 34/127 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 3/17 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 6-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի «Սխալ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկի փոխարեն ընտրողին նոր քվեաթերթիկ հատկացնելու արձանագրության ձևը հաստատելու մասին» թիվ 3/17 որոշման նախաբանի (պրեամբուլայի) 2-րդ տողում «57-րդ հոդվածի 4-րդ կետով» տողերը փոխարինել «57-րդ հոդվածի 6-րդ կետով» բառերով:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |