Համարը 
N 8
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.06.20/16(57)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
30.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.02.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2007թ. հունիսի 7-ին

Գրանցման համար 686

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2007թ.

N 8

 ք.Ստեփանակերտ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել` «Հաշվետվություն թանգարանների գործունեության մասին» Ձև թիվ 1-թանգարան պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը (կցվում է):

 

 

ԼՂՀ վիճակագրության պետական

խորհրդի նախագահ`

Բ. ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ ՎՊԽ 30 մայիսի 2007թ.

թիվ 8 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Թանգարանների գործունեության մասին» ձև N 1-թանգարան պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են թանգարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին մինչև փետրվարի 1-ը, որն ամփոփը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 5-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Թանգարանի ֆոնդերը

 

5. Այս բաժնում բերվում են ֆոնդերի մասին տվյալներ` թանգարանային առարկաների հաշվառման և պահպանման հրահանգային փաստաթղթերին համապատասխան:

6. Տող 101-ի սյունակ 1-ում բերվում է թանգարանի հիմնական ֆոնդերի մայր մատյաններում գրանցված թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:

7. Տողեր 102-110-ում բերվում են թանգարանային առարկաների տեսակները: Թանգարանային առարկան հաշվառվում է նշված տեսակներից միայն մեկում, իսկ տող 111-ում հաշվառվում է թանգարանային այն առարկաները, որոնք չեն ընդգրկվել մյուս տեսակներում:

8. Սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում ցուցադրված թանգարանային առարկաների քանակը:

9. Սյունակ 3-6-ում բերվում են տարբեր նպատակներով ցուցադրված թանգարանային առարկաների քանակները:

10. Սյունակ 7-ում բերվում է հիմնական ֆոնդի գիտական մշակում անցած թանգարանային առարկաների քանակն` ըստ ֆոնդերի հաշվառման ու գիտական մշակման մատյանների գրանցումների տվյալների:

11. Uյունակ 8-ում բերվում է վերականգնման կարիք ունեցող հիմնական ֆոնդի թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:

12. Սյունակ 9-ում բերվում է հաշվետու տարում վերականգնված թանգարանային առարկաների քանակը:

 

Բաժին 2. Ցուցադրական աշխատանք

 

13. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարում թանգարանի կազմակերպած ժամանակավոր ցուցադրությունների քանակը, որից առանձնացվում են թանգարանում` սեփական ցուցանմուշներով (սյունակ 2), այլ կազմակերպության ցուցանմուշներով (սյունակ 3) և թանգարանից դուրս` հանրապետությունում (սյունակ 4), հանրապետությունից դուրս (սյունակ 5) կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունների քանակը:

 

Բաժին 3. Զանգվածային աշխատանք

 

14. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա այն օրերի քանակը, որոնց ընթացքում թանգարանի մշտական ցուցադրությունը բաց է եղել այցելուների համար:

15. Սյունակ 2-ում բերվում է թանգարանի այցելուների ընդհանուր թվաքանակը:

16. Սյունակ 3-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք մուտքի համար վճարել են: Այն հաշվարկվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:

17. Սյունակ 4-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք թանգարանի մուտքի համար չեն վճարել (ցուցադրությունների բացումների, տարբեր հանդիսությունների մասնակիցներ, թանգարանի հյուրեր և այլն):

18. Սյունակ 9-ում բերվում է թանգարանում անցկացված էքսկուրսիաների ընդհանուր քանակը:

19. Սյունակ 10-ում բերվում է թանգարանի աշխատակիցների կարդացած դասախոսությունների քանակը (թանգարանում և թանգարանից դուրս):

 

Բաժին 4. Թանգարանային շենքեր և շինություններ

 

20. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի զբաղեցրած ընդհանուր տարածքի մակերեսը: Ընդհանուր տարածքի մեջ ներառվում են մշտական (սյունակ 3) և ժամանակավոր (սյունակ 4) ցուցադրությունների, ֆոնդադարանների (սյունակ 5), ծառայողական նպատակների համար առանձնացված տարածքները (սյունակներ 6-7): Թանգարանին հատկացված զբոսայգիների, այգիների և այլ ծառայությունների օժանդակ տարածքներն այս տվյալի մեջ չեն մտնում /դա վերաբերում է նաև բացօթյա թանգարաններին, թանգարան-արգելոցներին և զբոսայգի-համալիրներին/:

21. Սյունակ 2-ում բերվում է բացօթյա թանգարանների տարածքը:

22. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի զբաղեցրած կառույցների /կառույցի/ քանակը, որոնցից սյունակ 9-ում առանձնացվում է կապիտալ վերանորոգման կարիք ունեցողների քանակը:

 

Բաժին 5. Թանգարանի աշխատողների թվաքանակը

 

23. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակը: Եթե թանգարանում կան աշխատողներ, որոնք վճարվում են թանգարանի հատուկ միջոցների հաշվին, ապա նրանց թվաքանակը նույնպես հաշվառվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակում:

24. Սյունակ 2-ում բերվում է բարձրագույն կրթություն ունեցող թանգարանի աշխատակիցների թվաքանակը:

25. Սյունակ 3-ում բերվում է թանգարանի գիտական անձնակազմի թվաքանակը, որի կազմում ընդգրկվում են տնօրենը, գիտական գծով փոխտնօրենը, գիտական բաժինների և ենթաբաժինների վարիչները, գիտական աշխատողները:

26. Սյունակ 4-ում բերվում է թանգարանի էքսկուրսավարների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 5-7-ում` ըստ որակավորման կարգի:

27. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի նկարիչ վերականգնողների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 9-12-ում` ըստ որակավորման կարգի:

 

Բաժին 6. Թանգարանի ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

28. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

29. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

30. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

31. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

32. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները:

Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 14-ում,

6) սյունակ 15-ում բերվում է թանգարանի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:

33. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

                    ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ ԼՂՀ Վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայություն (ԼՂՀ ԱՎԾ) կամ ԼՂՀ ԱՎԾ տարածքային բաժին

Թանգարանները

ԼՂՀ ԱՎԾ տարածքային բաժին մինչև փետրվարի 1-ը, որը` ԼՂՀ ԱՎԾ` մինչև փետրվարի 5-ը

Ով է ներկայացնում (անվանումը) _______________________

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

__________________________________________________

Գտնվելու վայրը_______________________________________

_________________________________________I  I  I  I  I  I

Շրջանը___________________համայնքը___________________

Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը I  I   I  I  I  I  I  I  I  

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I  I  I  I  I  I  I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը I  I  I  I  I  I  I  I  I

Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում է ԼՂՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնի կողմից տրված գրանցման (հաշվառման) վկայականից

 

Ձև թիվ 1-թանգարան

 

(տարեկան)

 

 

Հաստատված է

ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի

30 մայիսի 2007թվականի

թիվ 8 որոշմամբ

 

Չլրացնել

 

ՏԳՏԴ    I  I  I  I  I  I

 

Շրջանը         I  I  I

 

Համայնքը  I  I  I  I 

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

200__ թ. համար

 

Բաժին 1. Թանգարանի ֆոնդերը

 

Տողի համարը

Ցուցանիշների տեսակները

Հիմնական ֆոնդերի քանակը

դրանցից` ցուցադրվել են հաշվետու տարում

ընդամենը

այդ թվում

մշտական ցուցադրու-թյուններ

ժամանակավոր ցուցադրու-թյուններ

այլ նպատակ-ներով

թանգարանից դուրս

Ա

Բ

1

2

3

4

5

6

101

Ընդամենը

           

102

այդ թվում` գեղանկարչության առարկաներ

           

103

գծանկարներ

           

104

քանդակներ

           

105

կիրառական արվեստի առարկաներ

           

106

նումիզմատիկայի առարկաներ

           

107

հնագիտական առարկաներ

           

108

կենցաղի և ազգագրական առարկաներ

           

109

լուսանկարներ

           

110

փաստաթղթեր

           

111

այլ առարկաներ

           

 

(միավոր)

Տողի համարը

Ցուցանիշների տեսակները

Գիտական մշակում անցած առարկաների քանակը

Վերականգնման ենթակա առարկաների քանակը

Վերականգնված առարկաների քանակը հաշվետու տարում

Ա

Բ

7

8

9

101

Ընդամենը

     

102

այդ թվում` գեղանկարչության առարկաներ

     

103

գծանկարներ

     

104

քանդակներ

     

105

կիրառական արվեստի առարկաներ

     

106

նումիզմատիկայի առարկաներ

     

107

հնագիտական առարկաներ

     

108

կենցաղի և ազգագրական առարկաներ

     

109

լուսանկարներ

     

110

փաստաթղթեր

     

111

այլ առարկաներ

     

 

Բաժին 2. Ցուցադրական աշխատանք

 

Հաշվետու տարում բացված ժամանակավոր ցուցադրությունների քանակը

այդ թվում`

թանգարանում

թանգարանից դուրս

սեփական ցուցանմուշներով

այլ կազմակերպության ցուցանմուշներով

հանրապետու-թյունում

հանրապետությունից դուրս

1

2

3

4

5

         

 

Բաժին 3. Զանգվածային աշխատանքներ

 

Այցելու-թյունների համար բաց օրերի քանակը

Այցելություն-ների ընդհանուր թվաքանակը, մարդ

այդ թվում

էքսկուր-սանտների ընդհանուր քանակը, միավոր

Դասախո-սություն-ների ընդհանուր քանակը, միավոր

Վճարովի

Ան-վճար

անհատներ

էքսկուրսանտներ

ընդա-մենը

նրանցից` սովորող-ներ

ընդա-մենը

նրան-ցից` սովո-րողներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

 

Բաժին 4. Թանգարանային շենքեր և շինություններ

 

Թանգարանի շենքի մակերեսը, քառ. մ

այդ թվում`

Թանգարանի շինությունների քանակը, միավոր

ընդա-մենը

այդ թվում` բացօթյա

մշտական ցուցադրու-թյան

ժամանա

կավոր ցուցադրու-

թյան

ֆոնդադա-րանների

վերականգնման արվեստա-

նոցների

լուսանկար-չական լաբարատո-րիաների

ընդա-մենը

դրանցից ենթակա են կապիտալ վերանորոգ-ման

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

Բաժին 5. Թանգարանի աշխատողների թվաքանակը

 

(մարդ)

Թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակը

այդ թվում`

 

 

բարձրագույն կրթությամբ

 

 

գիտական անձնակազմը

էքսկուրսավարներ

նկարիչ վերականգնողներ

ընդամենը

նրանցից` ըստ որակավորման կարգի

ընդամենը

նրանցից` ըստ որակավորման կարգի

I

II

III

բարձրա-գույն կարգ

I

II

III

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       

 

Բաժին 6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

Ֆինանսական միջոցների առկայությունը

ընդա-մենը

այդ թվում

մնացորդը տարեսկզբին

ընթացիկ տարվա մուտքերը

ընդա-մենը

այդ թվում

բյուջեից (պետական և համայնքային)

բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից

նվիրատվու-թյուններ

վարձակալու-թյուններից

այլ եկամուտ-ներ

1

2

3

4

5

6

7

8

               

 

(հազ. դրամ)

Ֆինանսական ծախսեր

ընդա-մենը

այդ թվում

ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին

նյութական ծախսեր

ոչ նյութական ծառայու-թյունների վճարումներ

գործուղման ծախսեր

աշխատա-վարձ և դրան հավասա-րեցված վճարում-ներ

պարտադիր սոցիալա-կան ապահո-վագրական վճարներ

հիմնավերա-նորոգման, սարքավո-րումների և գույքի ձեռք բերման

այլ ծախ-սեր

9

10

11

12

13

14

15

16

17

                 

 

 

Ղեկավար`

 

_________________________

(Ազգանուն, անուն)

________________________

(Ստորագրություն)

Լրացնող`

(գլխավոր հաշվապահ կամ

այլ լիազորված անձ)

_________________________

(Ազգանուն, անուն)

________________________

(Ստորագրություն)

 

_________________________

(Հեռախոսահամար(ներ))

 

«___»___________200_թ.____

 

Էլեկտրոնային փոստ________________@_________________