Համարը 
ՀՕ-54-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.11.20/34(106)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.10.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.11.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 3-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

հոկտեմբերի 29-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (19 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-27, այսուհետ` օրենք) 151-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ԳԼՈՒԽ 151. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 861.

Վիճակախաղ հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը`

ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպումը.

բ) տոտալիզատորի կազմակերպումը.

գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով տոտալիզատորի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

 

Հոդված 862.

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

 

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`

ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.

բ) տոտալիզատորի կազմակերպիչները.

գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:

 

Հոդված 863.

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափերը

 

1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 20 տոկոսի չափով:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 40.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 800.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 40.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 864.

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալները

 

1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի կազմակերպչի կողմից խաղադրույքների ընդունման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից), որը յուրաքանչյուր հասցեի համար չի կարող պակաս լինել մեկ համակարգչից: Տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:»:

 

Հոդված 2. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «վիճակախաղ» բառը փոխարինել «խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղ» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քսան օրվա ընթացքում, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել հայտարարություններ` ելակետային տվյալների մասին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

12 նոյեմբերի 2008թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-54-Ն