|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«09» հունիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 696 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» մայիսի 2007թ. |
Թիվ 35/138 |
ք. Ստեփանակերտ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմման վավերականությունը, նշում կատարվում արձանագրության ընդունման ամսաթվի և ժամանակի մասին, ինչը վավերացվում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ապահովում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների աղյուսակավորումը և համակարգչի առկայության դեպքում դրանց մուտքագրումը համակարգիչ:
Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանատու է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների՝ ճշգրիտ աղյուսակավորման և համակարգիչ մուտքագրման համար:
3. Տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության յուրաքանչյուր տվյալ աղյուսակավորվում և մուտքագրվում է այդ տվյալի համար նախատեսված տողում:
Աղյուսակավորված և մուտքագրված տվյալների տպագրման դեպքում քվեարկության արդյունքների աղյուսակի յուրաքանչյուր տող` ըստ ընտրական տեղամասերի, կունենա հետևյալ տեսքը՝
|
Ընտրա-տարածք թիվ |
Ընտրական տեղամաս թիվ |
1.Ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակների |
2. ՏԸՀ-ին հատկացված քվեաթերթիկ-
ների թիվը |
3. Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթ-
իկների թիվը (Գ) |
4.Գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների
թիվը՝ ըստ ստորագրութ-
յունների (Բ) |
5.Անվավեր քվեաթերթիկ-
ների թիվը (դ2) |
6. Յուրա-
քանչյուր թեկնածուին, կուսակցու-
թյանը, կուսակցութ-յունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկ-
ների թիվը |
7. Կողմ քվեարկված քվեաթերթիկ-
ների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում չի լրացվում) |
8. Թեկնածուին, կուսակցությանը կամ կուսակցութ-
յունների դաշինքին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում) |
9. Վավեր քվեաթերթ-
իկների թիվը (դ1) |
10.Անճշտութ-
յունների չափը |
|
... |
... |
... |
... |
... |
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Քվեարկության արդյունքների աղյուսակի վերնագիրը պարունակում է ընտրության (հանրաքվեի) անվանումը, համապատասխան ընտրական հանձնաժողովի անվանումը: Նշում է կատարվում նաև ընտրական տեղամասերի քանակի և աղյուսակավորման ամսաթվի ու ժամանակի մասին:
4. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, ապահովում է տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորումն ու տպագրումը` ըստ ընտրական տեղամասերի: Տեղամասերում քվեարկության արդյունքների աղյուսակավորման տպագրված օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է տարածքային ընտրական հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
5. Հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
6. Աղյուսակավորված և համակարգչի առկայության դեպքում համակարգիչ մուտքագրված՝ տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ տվյալները Հանրապետության շրջաններում գտնվող տարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են արձանագրությունների օրինակների և էլեկտրոնային տարբերակով: Ստեփանակերտ քաղաքում տարածքային ընտրական հանձնաժողովից կենտրոնական ընտրական հանձնաժողով է տեղափոխվում տեղամասային ընտրական հանձնաժողովում կազմված քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության օրինակը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի միջոցով:
Ստեփանակերտ քաղաքի տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված՝ տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ հանձնաժողովի աշխատակազմի միջոցով, մուտքագրվում է համակարգիչ:
7. Տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալների աղյուսակավորումը և համակարգչի առկայության դեպքում մուտքագրումը համակարգիչ տարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |