| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
2007թ. օգոստոսի 13-ին
Պետական գրանցման թիվ 720 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«07» օգոստոսի 2007թ. |
N 126 |
ք. Ստեփանակերտ
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 8 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետ.
«21.Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմինների նոր (բացառությամբ Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում Օրենքի 122-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոններն զբաղեցվում են մրցույթով:».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու և Օրենքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարվելու դեպքերում աշխատակազմի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին (այսուհետ՝ Խորհուրդ):».
3) 17-րդ կետի 4-րդ պարբերության «գրառվում են» բառերը փոխարինել «կարող են գրառվել» բառերով.
4) 18-րդ կետի «մասնակցելուց» բառից հետո լրացնել «և հետ ստանալ ներկայացրած փաստաթղթերը» բառերը.
5) 19-րդ կետի «փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) և այդ փաստաթղթերի համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղականքը» բառերը փոխարինել «փաստաթղթերը և այդ փաստաթղթերի համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղականքը (համարակալված, կարված և կնքված)» բառերով.
6) 21-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասության «ներկայացված» բառը փոխարինել «մրցույթին ներկայացած քաղաքացիների» բառերով.
7) 21-րդ կետի 3-րդ պարբերության 2-րդ նախադասության «և» շաղկապը փոխարինել «, ինչպես նաև» բառերով.
8) 22-րդ կետից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ 2-րդ պարբերություն.
«Տեխնիկական թերությունների կամ անսարքությունների կամ այլ օբյեկտիվ տեխնիկական պատճառներով մրցույթը սահմանված ժամկետում և վայրում անցկացնելու անհնարինության դեպքում, այն անցկացվում է այդ պատճառները վերացնելուց հետո` ողջամիտ ժամկետներում: Մրցույթն անկացնելու օրվա, ժամի և վայրի մասին նոր տվյալները մրցույթի մասնակիցներին և հանձնաժողովի անդամներին իրազեկում է նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը:».
9) 24-րդ կետի «գ» ենթակետի «սահմանադրական օրենքներ» բառերը փոխարինել «Սահմանադրություն» բառով.
10) 28-րդ կետի «սարքեր» բառից հետո լրացնել «,թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ» բառերը.
11) 31-րդ կետի «մաքրելն» բառը փոխարինել «մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելը» բառերով, իսկ «դեպքում» բառը՝ «դեպքերում» բառով.
12) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
Սույն կետում նշված պահանջների խախտման մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:».
13) 53-րդ կետը շարադրել հետևալ խմբագրությամբ.
«53. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` սույն կարգի 52-րդ կետում նշված հրապարակումից անմիջապես հետո:».
14) 56-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«56. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` թեստավորման արդյունքների հրապարակումից հետո, հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:».
15) 59-րդ կետի «անձնագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ» բառերը փոխարինել «անձնագրի դրույթների շրջանակներում» բառերով.
16) 63-րդ կետում ավելացնել հետևալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Հանձնաժողովի` սույն կետում նշված որոշումները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:».
17) 65-րդ կետի «հրապարակման» բառից հետո լրացնել «թերթիկի» բառը.
18) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Հանձնաժողովը, հանձնման ակտով, մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին փոխանցում է մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 15-րդ կետի առաջին պարբերությամբ նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`
ա) Հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.
բ) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
գ) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու և (կամ) չթույլատրելու մասին որոշումը.
դ) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.
ե) ամփոփաթերթի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
զ) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.
է) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.
ը) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
թ) հարցազրույցը թեստավորման ավարտից հետո անցկացնելու օրվա մասին որոշումը.
ժ) Հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
ժա) մասնակցի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
ժբ) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.
ժգ) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.
ժդ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.
ժե) մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշումը.
ժզ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.
ժէ) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.
ժը) թեստավորման առաջադրանքների տետրերը.
ժթ) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.
ի) քվեաթերթիկները.
իա) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.
իբ) այլ փաստաթղթեր:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն կարգի 661-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին:».
19) 77-79-րդ կետերի «վարչական» բառը փոխարինել «իրավական» բառով.
20) 82-րդ և 83-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«82. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա Հանձնաժողովի ներկա անդամներն այդ մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն: Այդ դեպքում մրցութային հանձնաժողովի կազմը հաստատող անձի (մարմնի) որոշմամբ մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:
Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում` ընդհանուր հիմունքներով:
83. Մրցութային հանձնաժողովի որոշմամբ մրցույթը համարվում է չկայացած և ընդհանուր հիմունքներով նոր մրցույթ է անցկացվում, եթե՝
ա) մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել.
բ) մրցույթի հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել.
գ) մրցույթին մասնակցելու համար ներկայացված բոլոր դիմումներում առկա է Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը.
դ) մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել:
Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատող անձի (մարմնի) որոշմամբ մրցույթը համարվում է չկայացած, եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել (այդ դեպքում Հանձնաժողով չի կազմավորվում) կամ Խորհուրդն Օրենքի 14-րդ հոդվածի 91-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում:
Օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով և անցկացվում է նոր մրցույթ:
Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:».
21) 83-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 84-րդ և 85-րդ կետեր.
«84. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:
85. Մրցույթ հայտարարելուց հետո սույն կարգի 14-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է համապատասխանաբար Խորհրդի կամ համապատասխան մարմնի կողմից փոփոխվել` այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցներով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:»:
|
Խորհրդի նախագահ` |
Բ. Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |