Համարը 
N 127
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.09.06/22(63)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
07.08.2007
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

2007թ. օգոստոսի 13-ին

Պետական գրանցման թիվ 721

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«07» օգոստոսի 2007թ.

N 127

ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով ` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 10 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 12-րդ կետի «բ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետ.

«բ1) մրցույթին մասնակցելու համար ներկայացված բոլոր դիմումներում Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության, կամ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկի չներկայանալու դեպքում կայացնում է որոշում մրցույթը չկայացած համարելու մասին.».

2)12-րդ կետի «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.».

3)14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ պարբերությամբ.

«Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա հանձնաժողովի անդամներն այդ մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:».

4)19-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ մասնակի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ մասնակի ճիշտ կամ սխալ պատասխանի դեպքում` տալիս է լրիվ ճիշտ պատասխանը.».

5) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Հանձնաժողովը, մրցույթի արդյունքների հրապարակումից և հանձնման ակտով Խորհրդի աշխատակազմին մրցութային փաթեթը փոխանցելուց հետո, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգով նախատեսված դեպքերում, դադարեցնում է իր գործունեությունը:»:

 

 

Խորհրդի նախագահ`

 Բ. Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ