| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
2007թ. օգոստոսի 13-ին
Պետական գրանցման թիվ 722 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«07» օգոստոսի 2007թ. |
N 129 |
ք. Ստեփանակերտ
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 13 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 12-րդ կետի «ժթ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
2) 19-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ մասնակի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ մասնակի ճիշտ կամ սխալ պատասխանի դեպքում` տալիս է լրիվ ճիշտ պատասխանը.».
3) 20-րդ կետը շարադրել հետևալ խմբագրությամբ.
«20. Հանձնաժողովը, ատեստավորման արդյունքների հրապարակումից և հանձնման ակտով Խորհրդի աշխատակազմին ատեստավորման փաստաթղթերը փոխանցելուց հետո, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգով նախատեսված դեպքերում, դադարեցնում է իր գործունեությունը:»:
|
Խորհրդի նախագահ` |
Բ. Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |