| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
2007թ. օգոստոսի 13-ին
Պետական գրանցման թիվ 723 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«07» օգոստոսի 2007թ. |
N 130 |
ք. Ստեփանակերտ
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 14 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 6-րդ կետի «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
2) 9-րդ կետի «ժե» ենթակետից հանել «պարտադիր գործուղվելը կամ» բառերը.
3) 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոններից, կամ քաղաքացիական պաշտոններից ազատված անձինք` իրենց պաշտոնավարման ավարտից հետո.»:
|
Խորհրդի նախագահ` |
Բ.Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |