| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
2007թ. օգոստոսի 13-ին
Պետական գրանցման թիվ 724 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«07» օգոստոսի 2007թ. |
N 131 |
ք. Ստեփանակերտ
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի օգոստոսի 26-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 16 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
6-րդ կետի «բ» ենթակետում «կրկին անգամ կիրառելու» բառերից հետո լրացնել.
«, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու,» բառերը.
2) 15-րդ կետի 2-րդ պարբերության «գ» ենթակետում «կարծիք» բառը փոխարինել «եզրակացություն» բառով.
3) 15-րդ կետի 2-րդ պարբերության «դ» ենթակետում «կարծիքի» բառը փոխարինել «եզրակացության» բառով.
4) 18-րդ կետի «բ» ենթակետում «քաղաքացիական ծառայողից» բառերից առաջ լրացնել «կարգապահական խախտման վերաբերյալ» բառերը.
5) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» ենթակետով.
«ե1) «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան շնորհելու մասին համապատասխան իրավական ակտի պատճենը».
6) Ձև N 3-ի 3-րդ պարբերության «գ» ենթակետում «կարծիք» բառը փոխարինել «եզրակացություն» բառով.
7) Ձև N 3-ի 3-րդ պարբերության «դ» ենթակետում «կարծիքի» բառը փոխարինել «եզրակացության» բառով.
8) 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 221-րդ կետ.
«221. Խորհուրդը ծառայողական քննություն վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա իրավունք ունի կասեցնել ծառայողական քննության գործի ընթացքը, եթե կողմերից, քննությանը մասնակցող կամ այլ անձանցից որևէ մեկը`
ա) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով աշխատանքի չի ներկայանում` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.
բ) գտնվում է աշխատանքային արձակուրդում.
գ) գտնվում է գործուղման մեջ.
դ) չի ներկայանում ծառայողական քննություն վարողի կանչով կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Խորհուրդը կարող է ծառայողական քննության ընթացքը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Ծառայողական քննությունը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Խորհուրդը ծառայողական քննության ընթացքը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկելով կողմերին:»:
|
Խորհրդի նախագահ` |
Բ. Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |