| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
2007թ. օգոստոսի 13-ին
Պետական գրանցման թիվ 726 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«07» օգոստոսի 2007թ. |
N 133 |
ք. Ստեփանակերտ
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 185 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով ` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 185 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 6-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «քաղաքացիական ծառայողի ցանկությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա, կամ» և «այդ թվում քաղաքացիական ծառայողի՝ հերթական վերապատրաստման արդյունքում բացասական գնահատական ստանալու դեպքում» բառերը.
2) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.
«Սույն կետի «ա» ենթակետը չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 122-րդ հոդվածի 1-ին կետով և 29-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա».
3) 18-րդ կետից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ 181-րդ կետ.
«181. Տեխնիկական թերությունների կամ անսարքությունների կամ այլ օբյեկտիվ տեխնիկական պատճառներով ատեստավորումը սահմանված ժամկետում և վայրում անցկացնելու անհնարինության դեպքում, այն անցկացվում է այդ պատճառները վերացնելուց հետո` ողջամիտ ժամկետներում: Ատեստավորումն անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին նոր տվյալները ատեստավորվող քաղաքացիական ծառայողներին և հանձնաժողովի անդամներին իրազեկում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը:».
4) 22-րդ կետի «անձնագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ» բառերը փոխարինել «անձնագրի դրույթների շրջանակներում» բառերով.
5) 31-րդ կետի «գ» ենթակետի «սահմանադրական օրենքներ» բառերը փոխարինել «Սահմանադրություն» բառով.
6) 35-րդ կետի «սարքեր» բառերից հետո լրացնել «,թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ» բառերը.
7) 38-րդ կետի «մաքրելն» բառը փոխարինել «մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելը» բառերով, իսկ «դեպքում» բառը` «դեպքերում» բառով.
8) 44-րդ կետը շարադրել հետևալ խմբագրությամբ.
«44. Թեստավորման ընթացքում քաղաքացիական ծառայողներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
Սույն կետում նշված պահանջների խախտման մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողի մասնակցությունը ատեստավորմանը դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:».
9) 68-րդ կետի «բ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
10) 70-րդ կետի 2-րդ և 3-րդ նախադասությունները հանել.
11) 74-րդ կետի 3-րդ պարբերության «ը-ժե» բառերը փոխարինել «ը-ժդ» բառերով.
12) 74-րդ կետի 8-րդ պարբերության «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
13) 77-րդ կետի 1-ին պարբերության «ժե» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
14) 78-րդ կետի 1-ին պարբերության «համապատասխան» բառից հետո լրացնել «ոչ ուշ քան» բառերը, իսկ «որոշումներից մեկը» բառերը փոխարինել «որոշումը» բառով.
15) 78-րդ կետի «ա» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
16) 78-րդ կետի «բ» ենթակետից 2-րդ նախադասությունը հանել.
17) 80-րդ կետի «,ինչպես նաև վերապատրաստման» բառերը հանել:
|
Խորհրդի նախագահ` |
Բ. Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |