|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» հունիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 704 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» հունիսի 2007թ. |
Թիվ 36/147 |
ք.Ստեփանակերտ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006թ. մայիսի 26-ի «Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու կարգը սահմանելու մասին» թիվ 17/44 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. հունիսի 14-ի
թիվ 36/147 որոշման |
Կ Ա Ր Գ
Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորող մարմինների առաջարկությունները ներկայացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հայտարարությունը՝ առաջարկությունները ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթում և հանրային հեռուստատեսությամբ՝ նշելով հանձնաժողովների անդամների անունը, ազգանունը, հայրանունը և պաշտոնը:
3. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովները՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերից հետո՝ երեք օրվա ընթացքում՝ շրջանային (քաղաքային) թերթերում: Տարածքային ընտրական հանձնաժողովում և տեղամասային կենտրոնում փակցվում է հայտարարություն, որտեղ նշվում է՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ազգանուն, անուն, հայրանունը և պաշտոնը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |