| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2007թ. դեկտեմբերի 14-ին
Գրանցման համար 775 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 12 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի գ) կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) և զ) կետերով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի մարտի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 12 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. որոշմամբ հաստատված հավելված 1-ում`
ա) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ժթ) ենթակետով.
«ժթ) կազմակերպում և իրականացնում է Ծառայության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի աշխատանքները:».
բ) 13-րդ կետի ժա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) օրենքով սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճան.».
գ) 13-րդ կետի ժբ) ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
դ) 26-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ» բառերով.
ե) 37-րդ կետի ժա) ենթակետում «Ծառայության» բառը փոխարինել «Ծառայության աշխատակազմի» բառերով.
զ) 47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ1» ենթակետով.
գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.».
է) 47-րդ կետի ժբ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժբ) օրենքով սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.».
2. որոշմամբ հաստատված հավելված 2-ում` 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բաժիններ
1. Նյութական արտադրության և ծառայությունների վիճակագրության բաժին
2. Սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժին
3. Մակրոտնտեսական ցուցանիշների, ազգային հաշիվների և ֆինանսների վիճակագրության բաժին
4. Վճարային հաշվեկշռի, արտաքին առևտրի և գների վիճակագրության բաժին
5. Վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության և իրավաբանական բաժին
6. Համակարգչային սպասարկման բաժին
7. Վիճակագրական հաշվետվությունների վերահսկողության բաժին**
8. Հաշվապահական հաշվառման և անձնակազմի սպասարկման բաժին»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: