| |
Գրանցված է՝
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«02» օգոստոսի 2006թ.
Գրանցման N 585 |
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«29» հուլիսի 2006թ. |
թիվ 70-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության 2006թ. մայիսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 47Ա հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
«Քաղաքաշինության մասին» ԼՂՀ օրենքի 101 հոդվածի և ԼՂՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 499 որոշման համաձայն
Հ ր ա մ ա յ ու մ եմ՝
1. ԼՂՀ քաղաքաշինության նախարարության 2006թ. մայիսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 47Ա հրամանում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
|
ՀՀՇՆ II-6-02-06 |
Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր |
|
ՀՀՇՆ IV-12.03.01-04 |
Գազաբաշխիչ համակարգեր |
|
ՀՀՇՆ IV-12.04-01 |
Էլեկտրամատակարարում և թույլ հոսանքի սարքավորումներ |
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ քաղաքաշինության նախարարության 2006թ. մայիսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 47Ա հրամանով հաստատված հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթուղթը՝
ՀՀՇՆ II-2.02-94 Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր: