| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«26» դեկտեմբերի 2008թ.
պետական գրանցման համարը 992 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«12» դեկտեմբերի 2008թ. |
N 263 Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴի 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» թիվ 11 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 36-րդ կետի «բ» ենթակետից «ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների տվյալները (Ձև N8)» բառերը հանել.
2) 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.
«ե. օրենքի 13-րդ հոդվածի համաձայն երեք աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների տվյալները (Ձև N8)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: