Համարը 
ՀՕ-46-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.10.21/32(104)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.09.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.10.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

սեպտեմբերի 17-ին

 

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 հոկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» կետերով.

«զ. աշխարհագրական օբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կողմից իրավական ակտերով ընդունված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում,

է. աշխարհագրական օբյեկտի անվանափոխում` անվանակոչված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «(Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետին)» բառերով.

2) 4-րդ մասը «լիազորված մարմինը» բառերից հետո լրացնել «,մեկամսյա ժամկետում,» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «անվանումները» բառը փոխարինել «անվանակոչումները և անվանափոխումները» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա`

ա. շրջանի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից,

բ. ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից,

գ. ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` համայնքների ղեկավարների կողմից` ավագանիների որոշման հիման վրա, իսկ հասցեավորումը և համարակալումը համապատասխան համայնքների ղեկավարների կողմից:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

14 հոկտեմբերի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-46-Ն