Համարը 
թիվ 13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.04.03/06(12)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
19.03.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
19.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.02.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«19» մարտի 2009թ.

Պետական գրանցման համարը 1020938

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«19» մարտի 2009թ.

 թիվ 13-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒՄ Ե Մ`

 

Հաստատել`

1) կուսակցությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) ֆինանսական հաշվետվությունների ձևերը` համաձայն թիվ 2 հավելվածի:

 

 

Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ 

 

 

 Հավելված թիվ 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2009 թվականի մարտի «19»

թիվ 13-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Կուսակցությունները` "Կուսակցությունների մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի բաժին:

2. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ:

3. Կուսակցության ֆինանսական հաշվետվությունը պետք է պարունակի տվյալներ հաշվետու տարվա ընթացքում կուսակցության`

1) ստացած և ծախսած միջոցների մասին.

2) կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի մասին.

3) կուսակցությանը պատկանող գույքի մասին` նշելով դրա արժեքը:

4. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են սույն որոշմամբ հաստատված ձևերի հիման վրա: Ֆինանսական հաշվետվության սկզբում նշվում է այն ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը: Ֆինանսական հաշվետվության բոլոր էջերը ստորագրվում է կուսակցության իրավասու պաշտոնատար անձի կողմից և կնքվում է կուսակցության կնիքով:

5. Կուսակցության կողմից ընտրարշավների նախապատրաստման և անցկացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին, նույն ձևերի հիման վրա: Այդ հաշվետվությունները պետք է պարունակեն նշում այն մասին, թե որ ընտրության նախապատրաստման և անցկացման համար են կատարվել ծախսերը:

 

 

 Հավելված թիվ 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2009 թվականի մարտի «19»

թիվ 13-Ն հրամանի

 

-------------------ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

200 __ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն

ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ

 

Մուտք արված դրամական միջոցները

Աղբյուրները

Չափը (հազ. դրամով)

Հատկացման ձևը (կանխիկ/փոխանցում, բանկային հաշիվ/

դրամարկղ)

Այլ տվյալներ

1. Նախորդ տարվանից առաջացած մնացորդը

     

2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ` (100.000 դրամը գերազանցելու դեպքում նշել նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)

ա)

բ)

գ)

       

3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ` (100.000 դրամը գերազանցելու դեպքում նշել նվիրատուի անվանումը, գտնվելու վայրը)

ա)

բ)

գ)

     

4. Օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում

     

5. Քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից`

ա)

բ)

գ)

(նշել գործարքը կամ աղբյուրը)

     

Ընդամենը

 

     

 

Մուտք արված անշարժ գույք

Աղբյուրները

Արժեքը (հազ. դրամով)

Գույքի անվանումը, հասցեն, համառոտ նկարագիրը, չափսերը

Այլ տվյալներ

1. Նախորդ տարվանից առաջացած մնացորդը

     

2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ` (նշել նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)

ա)

բ)

գ)

     

3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ` (նշել նվիրատուի անվանումը, գտնվելու վայրը)

ա)

բ)

գ)

     

4. Քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից`

ա)

բ)

գ)

(նշել գործարքը կամ աղբյուրը)

     

Ընդամենը

 

     

 

Մուտք արված շարժական գույքը

Աղբյուրները

Արժեքը (հազ. դրամով)

Գույքի անվանումը, հասցեն, համառոտ նկարագիրը, չափսերը

Այլ տվյալներ

1. Նախորդ տարվանից առաջացած մնացորդը

     

2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ` (արժեքը 100.000 դրամը գերազանցելու դեպքում նշել նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)

ա)

բ)

գ)

     

3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ` (արժեքը 100.000 դրամը գերազանցելու դեպքում նշել նվիրատուի անվանումը, գտնվելու վայրը)

ա)

բ)

գ)

     

4. Քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից`

ա)

բ)

գ)

(նշել գործարքը կամ աղբյուրը)

     

Ընդամենը

 

     

 

Ծախսված դրամական միջոցները

Ծախսի անվանումը

Չափը (հազ. դրամով)

Հիմնավորող

փաստաթղթերի անվանումը

Այլ տվյալներ

1. Աշխատակազմի աշխատավարձ

 

     

2. Գույքի վարձակալության վճար

ա)

բ)

գ)

(նշել գույքի անվանումը, վարձակալության ժամկետները)

     

3. Կոմունալ վճարումներ`

ա)

բ)

գ)

(նշել կոմունալ սպասարկման անվանումը)

     

4. Հարկեր և տուրքեր

ա)

բ)

գ)

(նշել հարկատեսակը)

     

5. Գույքի ձեռք բերման համար կատարված ծախսեր`

ա)

բ)

գ)

(նշել գույքի անվանումը և քանակը)

     

6. Տրանսպորտային ծախսեր

 

     

7. Գործուղման ծախսեր

 

     

8. Այլ ծախսեր

 

      

Ընդամենը

 

     

 

Օտարված կամ դուրս գրված գույքը

Գույքի անվանումը

Արժեքը

Օտարման ձևը

Այլ տվյալներ

1.

 

     

2.

 

     

3.

 

   

  

 

Միջոցների մնացորդը տարվա վերջում

Միջոցի անվանումը

Չափը, արժեքը

Գույքի անվանումը

Այլ տվյալներ

1. Դրամական միջոցներ

 

      

2. Անշարժ գույք

 

     

3. Շարժական գույք