Համարը 
N 3հ/գ-Ն(Ն)
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.04.03/06(12)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար
Ընդունման ամսաթիվը 
02.03.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
02.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.11.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«12» մարտի 2009թ.

Պետական գրանցման համարը 1080931

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«02» մարտի 2009թ.

N 3հ/գ-Ն(Ն)

ք.Ստեփանակերտ

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» թիվ 85 որոշման 1-ին կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել, որ առողջական վիճակի պատճառով նոր նմուշի անձնագիր ստանալու հնարավորություն չունեցող անձը կարող է սոցիալական ապահովության քարտ ստանալ ծննդյան վկայականի կամ խորհրդային նմուշի անձնագրի հիման վրա:

2. Հաստատել առողջական վիճակի պատճառով նոր նմուշի անձնագիր ստանալու հնարավորություն չունեցող անձին ծննդյան վկայականի կամ խորհրդային նմուշի անձնագրի հիման վրա սոցիալական ապահովության քարտ հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետին՝ վարել սույն հրամանով հաստատված կարգի համաձայն հատկացված սոցիալական ապահովության քարտերի և դրանց հատկացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի հաշվառում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի տնօրենին՝ ինքնուրույն տեղաշարժման ունակության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամներին խնամող անձանց դիմելու դեպքում ապահովել սույն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքի անհապաղ տրամադրումը:

 

 

Ն.ԱԶԱՏՅԱՆ  

 

 

 Հավելված

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի

«02» մարտի 2009թ. N 3 հ/գ-Ն(Ն) հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՄ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգի համաձայն՝ սոցիալական ապահովության քարտ է հատկացվում առողջական վիճակի պատճառով լուսանկարվելու և նոր նմուշի անձնագիր ստանալու հնարավորություն չունեցող՝

1) հոգեկան հիվանդությամբ տառապող՝ դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձին,

2) ինքնուրույն տեղաշարժման ունակության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող՝ 1-ին խմբի հաշմանդամին:

2. Սոցիալական ապահովության քարտ ստանալու համար՝ սույն կարգի 1-ին կետում նշված անձը (նրա ներկայացուցիչը) գրավոր դիմումի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում՝

1) ծննդյան վկայականն ու պատճենը կամ խորհրդային նմուշի անձնագիրն ու պատճենը,

2) անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը կամ ինքնուրույն տեղաշարժման ունակության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի տված տեղեկանքը:

3. Սույն կարգի 1-ին կետում նշված անձանց սոցիալական ապահովության քարտերը հատկացվում են «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում: