|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«31» մարտի 2009թ.
Պետական գրանցման համարը 1110946 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«17» մարտի 2009թ. |
թիվ 21-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԹԻՎ 83 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հունիսի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 83 հրամանով հաստատված կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) «կենտրոն» բառը փոխարինել «բաժին» բառով` համապատասխան հոլովաձևերով.
2) 1.1 կետի «(այսուհետ՝ ֆինանսական դիտարկումների կենտրոն կամ ՖԴԿ)» բառերը հանել.
3) 4.1 կետի 1-ին պարբերությունը «տարեկան հաշվետվությունը» բառերից հետո լրացնել «` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ՆՀ-109-Ա հրամանագրով ստեղծված Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո» բառերով.
4) 4.2 կետի`
ա. առաջին պարբերությունը «ռազմավարությունը» բառից հետո լրացնել «` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ՆՀ-109-Ա հրամանագրով ստեղծված Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո» բառերով.
բ. երկրորդ պարբերությունը «աշխատանքային ծրագիրը» բառերից հետո լրացնել «` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ՆՀ-109-Ա հրամանագրով ստեղծված Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո» բառերով: